Ընդդիմությունն առաջնորդվում է «մի՛ հապաղիր, խայտառակվի՛ր մինչև վերջ» կարգախոսով. Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Իշխան Սաղաթելյանին քաղաքական ինքնասպանության դերն են վստահել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբեր – Sputnik. Հայաստանի ընդդիմությունը առաջնորդվում է «մի՛ հապաղիր, խայտառակվի՛ր մինչև վերջ» կարգախոսով, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն են իրեն վստահել։ Իրեն դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք էլ ենք ընդդիմություն եղել, գիտենք` դա ոնց է լինում»,- նշեց նա։
Սիմոնյանի հռետորական հարց տվեց` արդյոք ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչնե՞ր են։
«Ո՞նց կլինի այդպես, իրանք չեն գալիս նիստերին, մեկ էլ Զատուլինի (ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին. խմբ) թեմա է լինում, վեր են կենում, գալիս են, որ նրան պաշտպանեն, հիմա իրենք Հայաստանի Հանրապետության պատգամավո՞ր են»,– ասաց նա։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Դիմադրության» շարժումը նոյեմբերի 5-ին հանրահավաք է անցկացնելու։