ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 1999 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Ա․ Կ․-ն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում»,- նշված է հաղորդագրությունում։
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նախքան փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ։
Փրկարարաներին հաջողվել է հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։