ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Սերբիայի զինված ուժերը երկրի օդային տարածքում անհայտ անօդաչու սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է սերբական «Вечерне новости» պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ կոմերցիոն դրոնը տեղանքի հետախուզություն էր իրականացնում։
Քիչ անց Սերբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անօդաչու սարքը խոցվել է Ռաշկա քաղաքի մերձակայքում (Կոսովոյի հետ վարչական գծի մոտ), զորամասի նկատմամբ էլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ: ԱԳն-ում նշել են, որ ԱԹՍ-ն հսկողություն էր իրականացնում սերբ զինվորականների նկատմամբ, և այն ոչնչացվել է:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ հրամայել էր ոչնչացնել երկրի երկնքում «թշնամու բոլոր անօդաչու սարքերը»։
Նոյեմբերի 1-ին Սերբիայի բանակը բարձր մարտական պատրաստվածության է բերվել Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի պատճառով։ Նման հրաման է տվել երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Վուչիչը։