Մասնակի զորահավաքի ֆոնին արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգը չի փոխվել. ՌԴ ԱԳՆ

Անձնագրեր
Արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգը սահմանված է դաշնային օրենքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՌԴ իշխանությունները մասնակի զորահավաքի ֆոնին փոփոխություններ չեն մտցրել արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգում և այդ փաստաթղթերի ստացումը մերժելու հիմքերի ցանկում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
Նա նշել է, որ արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև դրանց ստացումը մերժելու հիմքերը սահմանված են «ՌԴ–ից մեկնելու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» 1996 թվականի օգոստոսի 15-ի դաշնային օրենքով։
Հիշեցնենք` Ռուսաստանում մասնակի զորահավաքի շրջանակում նախագահի հրամանագրով զորակոչ էր հայտարարվել սեպտեմբերի 21-ից։ Զորակոչն ավարտվեց հոկտեմբերի վերջին։
Շոյգուն զեկուցել է Պուտինին մասնակի զորահավաքի արդյունքների մասին