Խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ստեղծելու. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ–ն հետևողականորեն առաջ է մղելու հռչակված խաղաղության օրակարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի ծախսերը 2023թ–ին 2018–ի համեմատ կավելանան են 113 տոկոսով կամ 270 մլրդ դրամով` հասնելով 509 մլրդ դրամի կամ 1.2 մլրդ դոլարի։ Այսօր Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
7% տնտեսական աճը ռիսկային է. տնտեսագետը խորհուրդ է տալիս կոնսերվատիվ լինել
«Բանակը պետության կարևորագույն ինստիտուտների մեկն է, որը պետք է կայանա, և մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ստեղծելու, ինչը որևէ կերպ չի հակասում խաղաղության օրակարգին։ ՀՀ–ն հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,– ասաց Փաշինյանը։
7% տնտեսական աճը ռիսկային է. տնտեսագետը խորհուրդ է տալիս կոնսերվատիվ լինել
Նշենք, որ 2023թ–ի պետական բյուջեի նախագծով կառավարությունն առաջնահերթությունը վերապահել է պաշտպանության ոլորտին, որտեղ 2022-ի համեմատ ֆինանսավորումն ավելացել է գրեթե 47 տոկոսով:
Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի ծախսերն անհամեմատ կաճեն