ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Israir Airlines» ավիաընկերությունը նոյեմբերի 1-ից սկսել է Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ երթուղով չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ընկերության կայքում և տեղական տուրիստական գործակալություններում։