Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար պատվիրակություն կուղարկի Վիեննա

ԻԻՀ դրոշ
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ կոնսենսուս է ձեռք բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանն առաջիկա օրերին պատվիրակություն կուղարկի Վիեննա՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության համար: Տեղեկությունը հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը սիրիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Իրանն ուզում է հասնել արդար միջուկային գործարքի. Ռայիսի
«Առաջիկա օրերին մենք Իրանից պատվիրակություն կուղարկենք Վիեննա՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ամրապնդման շուրջ բանակցություններ սկսելու համար», - ասել է նա:
Աբդոլահիանի խոսքով՝ Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Մոհամմեդ Էսլամի և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի միջև կոնսենսուս է ձեռք բերվել։
ԱՄՆ-ն հեռու է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալուց. Սպիտակ տուն