Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի վրա հնարավոր հարձակման մասին ամերիկյան տվյալները

Նախօրեին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան տեղեկություններ են փոխանակում Իրանի հնարավոր հարձակման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանը պաշտոնապես հերքել է Սաուդյան Արաբիայի վրա Իրանի հարձակման նախապատրաստման մասին ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումները: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարության համաձայն՝ իր երկիրը նման մտադրություններ չունի։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը որդեգրել է բարիդրացիական քաղաքականություն, գործում է փոխադարձ հարգանքի հիման վրա և միջազգային իրավունքի շրջանակում, ձգտում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ու կշարունակի կառուցողական փոխգործակցությունը հարևան երկրների հետ», - նշված է Քանանիի` Իրանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին հայտնել է թագավորության թիրախների վերաբերյալ Իրանից «անխուսափելի հարձակման» մասին հետախուզական տվյալներով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Էր Ռիադի հետ տարածաշրջանում առկա սպառնալիքների վերաբերյալ և պատրաստ է գործել իր շահերի և դաշնակիցների պաշտպանության համար:
Համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ. Փաշինյանը` խաղաղության հաստատման մասին