Հայտնի է` ինչ են քննարկելու ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները Մոսկվայում

ԱՊՀ երկրների դրոշներ
ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները հանդիպելու են նոյեմբերի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ համագործակցելու հարցեր են քննարկվելու։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
«Նոյեմբերի 3-ին Մոսկվայում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը։ Նախատեսվում է քննարկել ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ ԱՊՀ երկրների փոխգործակցության հարցերը», - ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ նիստին Հայաստանը ներկայացնելու է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետն առաջարկում է ԱՊՀ–ում գիտատեխնիկական ոլորտի մասին նոր փաստաթուղթ մշակել