Հայաստանի տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի համոզված է, որ 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները հաղթահարված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը բում է ապրում: Այսօր Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրեց վիճակագրական վերջին տվյալները, որոնց համաձայն` 2022թ–ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 14,1 տոկոս է կազմել։
«Այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս ցուցանիշները հնարավորություն են տալիս տնտեսության առումով այս տարի վերադառնալ 2019 թվականի տեմպին:
Հայկական ընկերությունները սկսում են դրսից աշխատողներ բերել. ԿԲ նախագահ
Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ–ից ի վեր կառավարությունը որդեգրել էր տնտեսությանը չմիջամտելու քաղաքականություն։ «Այս առումով կարծում եմ, որ այսօր մենք ինչ-որ առումով քաղում ենք պտուղները՝ մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելուն ուղղված մեր քաղաքականության և համակարգային կոռուպցիայի հաղթահարմամբ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ 2022թ–ին Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում աշխարհի 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը։
«Տնտեսությունում գերտաքացած իրավիճակ է». ԿԲ նախագահը մինչև տարեվերջ գնաճ է կանխատեսում