Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն նոյեմբերի 3-ին

Մհեր Գրիգորյան
Նոյեմբերի 3-ին նախատեսված է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին»,–գրել է Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը։
Իսկ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Մուստաֆաև