Անցած հանգստյան օրերին Ֆիլիպիններում մոլեգնած «Նալջի» արևադարձային փոթորկի հետևանքով 121 մարդ է մահացել։
«Նալջին» դարձել է Ֆիլիպինների համար ամենակործանարար ցիկլոններից մեկը և ջրհեղեղներ ու սողանքներ է առաջացրել երկրի տարբեր հատվածներում:
Սա թվով 16-րդ ցիկլոնն է, որն այս տարի գրանցվել է Ֆիլիպիններում։