ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նուբարաշեն վարչական շրջանն ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 10, 15, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,
Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 10-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի (Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը),
Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի ու ամառանոցի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: