ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում դանակահարություն է տեղի ունեցել։ 2 մարդ հիվանդանոցում է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի բակում հոկտեմբերի 31-ին դանակի հարվածից վիրավորվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Հովսեփյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Խորեն Վարդանյանը։ Նրանց դանակահարել է նույն մարզի բնակիչ՝ 31-ամյա Հովհաննես Մարտիրոսյանը։
«Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում»,- նշում է կայքը։
Բժիշկներին հաջովել է փրկել վիրավորների կյանքը։
Օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ են ձեռնարկվել Հովհաննես Մարտիրոսյանին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։