Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի մոսկովյան այցն աշխատանքային է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
«ԱԽ քարտուղարը նոյեմբերի 3-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Գրիգորյանը Ռուսաստան էր մեկնել նաև հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս Սոչիում եռակողմ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում նրանք վերահաստատել էին նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։