ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազմավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Այսօր ԱԻՆ շարահրապարակից վարժական հավաքների են մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայողներ:
Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատած պլանի համաձայն N զորամիավորման զորամասերից մեկում: Վերապատրաստումներից հետո ԱԻՆ ջոկատները մեկնելու են հենակետեր և իրականացնելու են 14-օրյա մարտական հերթապահություն: