Թեհրանում մեկնարկել են Փաշինյան–Ռայիսի բանակցությունները. տեսանյութ

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկելու են տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
IRNA գործակալությունը հայտնում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները:
ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկելու են տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մասնակցելու են համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես են գալու համատեղ ասուլիսով:
Փաշինյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել այսօր։ Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նա Թեհրան է մեկնել Ռայիսիի հրավերով։