Պուտինն ու Էրդողանը քննարկել են հացահատիկի գործարքը

Պուտինն ու Էրդողանը
Թուրքական կողմը մտադիր է հետագայում ևս հանդես գալ նախաձեռնություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ լուծելու համար հացահատիկի մատակարարման հուշագրի իրականացման հետ կապված խնդիրները», - ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիան կշարունակի լուծել պարենային խնդիրը. Էրդողան
Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին երկու փոխկապակցված փաստաթուղթ ստորագրվեց համաշխարհային շուկաներ պարենի և պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծման վերաբերյալ:
ԵՄ-ն կոչ է արել ՌԴ-ին վերանայել «պարենային գործարքին» մասնակցության դադարեցման որոշումը
Առաջինը` հուշագիրը, ՄԱԿ-ի պարտավորությունները համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման տարբեր սահմանափակումները հանելու վերաբերյալ էր։ Երկրորդը հստակեցնում էր ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմը սևծովյան նավահանգիստներից։
Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Կիևը հարձակվեց Սևծովյան նավատորմի և քաղաքացիական նավերի վրա, որոնք Սևաստոպոլի տեղակայման վայրի արտաքին և ներքին ուղերթեր էին իրականացնում: Ռուսաստանը հայտարարեց, որ Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանմանը։
Վոլոդինն ասել է` ինչ պայմանով կվերսկսվի պարենային գործարքը