ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հետ զրույցում հաստատել է Կիևին ռազմական օգնությունն ավելացնելու Ֆրանսիայի մտադրությունը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
«Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի Ուկրաինայի ռազմական աջակցությունն արագ ավելացնելու մտադրությունը, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության մասով», - ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մակրոնն ու Զելենսկին քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը, Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին Ռուսաստանի պնդումները, ինչպես նաև ՌԴ որոշումը` պարենային գործարքին իր մասնակցությունը դադարեցնելու մասին։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի կողմից։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։