Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման հարցը

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը։
Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակում նիստի նախապատրաստմանը։
Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների վերաբերյալ։
Կողմերը քննարկել են «հացահատիկի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ հարթակը նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությունը: Սակայն Թբիլիսին առայժմ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը։ «3+2» ձևաչափով առաջին նիստը կայացել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին:
«3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում. Բայրամով