ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:
Կարո Փայլանն իր հերթին ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հյուրընկալել էր Փայլանին:
Հավելենք, որ Փալյանը Երևան է ժամանել Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: