Հայաստանում 37 000 ինքնակամ շինություն կա. հաշվառումը շարունակվում է

Ապօրինի շինություն
2021թ–ի հունվարից 6-ից հետո կառուցված որևէ անօրինական շինություն օրինականացման ենթակա չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 37 000 ինքնակամ շինություն կա։ Այս տվյալն Ազգային ժողովում հրապարակեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը` հավելելով, որ թիվը վերջնական չէ։

«ՀՀ–ում այս պահին հաշվառված է 37 000 ինքնակամ շինություն։ Եվ այս գործընթացը շարունակվելու է մինչև 2025թ–ը»,– ասաց նա։

Հաշվառումից բացի, կառավարությունը նաև դրանց հետագա ճակատագիրը պետք է որոշի։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ խնդիրը ոչ միայն օրենքը խախտելու դաշտում է, այլև դրա չիմացության։
«Շատ հաճախ մարդը չի պատկերացնում, որ իր բակում խորդանոց կառուցելու համար պետք է թույլտվություն ստանա։ Կառուցում, ավարտում է, ու պարզվում է, որ դա անօրինական կառույց է»,– ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2021թ–ի հունվարից 6-ից հետո կառուցված որևէ անօրինական շինություն օրինականացման ենթակա չէ։
Երևանի քաղաքապետարանն Ավանում 3 ապօրինի շինություն է քանդել. լուսանկարներ