Հայաստանի ներկայացուցիչներից ովքե՞ր են տեղ գտել ՖԻԴԵ–ի վարկանիշային աղյուսակում

Գաբրիել Սարգսյան
ՖԻԴԵ–ի վարկանիշային աղյուսակում հայկական վեց ազգանուն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (58-րդ տեղ), իսկ կանանց վարկանիշային աղյուսակում՝ Էլինա Դանիելյանը (39-րդ տեղ), Աննա Սարգսյանը (68-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (71-րդ տեղ):
ԱՄՆ–ի դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Hoogeveen Open շախմատային մրցաշարի հաղթող