Հայաստանի 5 մարմնամարզիկից 4–ը Լիվերպուլում դուրս են եկել եզրափակիչ

Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ։ Այդ մարզիկներն են․
Արթուր Դավթյանը (հենացատկ),
Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր),
Վահագն Դավթյանը (օղակներ),
Արթուր Ավետիսյանը (օղակներ)։
Նշենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնության մրցավարների կազմում է:
Հավաքականին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը:
Այս ոսկե մեդալի մեջ 23 տարվա քրտինք կա. մարմնամարզիկները շնորհակալագրեր, մրցանակներ ստացան