Գյումրիում հրդեհ է բռնկվել հրաձգության մարզադպրոցի հանդերձարանում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում հրդեհ է բռնկվել հրաձգության մարզադպրոցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 1-ին, ժամը 07:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում գտնվող հրաձգարանի տանիքից նկատվում է ծուխ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական չորս մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանեսօղլյան փողոցի թիվ 6/2 հասցեում՝ «Գյումրու քաղաքային մանկապատանեկան հրաձգության մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի հանդերձարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին: