ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև շփումներ չեն սպասվում, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Ես չեմ ակնկալում, որ G20-ի շրջանակներում քննարկումներ կլինեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև»,–ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ նրա` G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հարցը դեռ չի լուծվել։
G20 գագաթաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-16-ին` Բալիում։