Ասուլիս` «Հարավային Կովկասի արդի խնդիրները. հայացք Մոսկվայից»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բազայի վրա նոյեմբերի 1-2-ը Երևանում տեղի է ունենում «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա փորձագիտական նստաշրջանը՝ նվիրված Հարավային Կովկասի հրատապ խնդիրների վերլուծությանը։
Sputnik
Ի՞նչ եզրահանգումների են եկել փորձագետները, ինչպե՞ս կզարգանան ինտեգրացիոն գործընթացները տարածաշրջանում, ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները։ Այդ մասին նոյեմբերի 2-ին` ժամը 14.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն`
1.
Է. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Ֆեոդոր Վոյտոլովսկին;
2.
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը;
3.
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ Վադիմ Մուխանովը;
Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Ելենա Կուզմինան։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։