ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով՝ արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել։ Փաստաթուղթը հրապարակվել է նախարարության կայքում։
Լաերտ Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը:
Գրիգորյանի թեկնածությունն առաջարկել է քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը։