ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ զինվորական դատախազի ժամանակավոր պաշտանոկատար է նշանակել, տեղեկանում ենք Վարդապետյանի հրամաններից։
Հայտնել էինք, որ պաշտոնը ստանձնելուց մեկ օր անց Վարդապետյանը հրամանագիր էր ստորագրել, որով աշխատանքից ազատել էր գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։
Այսպես, նոր հրամանով, Վարդապետյանը ՀՀ զինդատախազի ժամանակավոր պաշտանոկատար, տեղակալ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ժամանակավոր պաշտանոկատար է նշանակել Գրիգոր Էլիզբարյանին։
Մինչ այս Էլիզբարյանը զբաղեցնում էր Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնը: