ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում և շատ է ուզում, որուկրաինական ճգնաժամին բանակցային լուծում տրվի։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահի նպատակները հենց սկզբից պարզ էին․.. Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք ուզում` դա առաջնահերթ» - ասել է Քիրբին:
Մնացած խնդիրներից նա թվարկել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումը և օգնությունն Ուկրաինային, որպեսզի կարողանան առավել շահեկան դիրքումհասնել հակամարտության կարգավորման բանակցություններին։
«Որ նրանք հաջողեն մարտի դաշտում, երբ այդ պատերազմը բանակցային լուծման գա։ Նախագահը շատ է ուզում տեսնել, որ գործը դրան կհասնի», - ասել Է Քիրբին։
Նա կրկնել է, որ ԱՄՆ- ն Ռուսաստանում իշխանափոխության չի ձգտում։ Սպիտակ տան ներկայացուցիչն ավելացրել է, որ ռուս ժողովրդի իրավունքն է որոշել՝ ով է իրեն ղեկավարում։