Վիկտորյա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Ռոմանսիադա» միջազգային մրցույթում

Այս տարի մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր երաժշտական հաստատությունների ավելի քան 20 կատարողներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Վիկտորյա Մելքոնյանը Հայաստանը կներկայացնի «Ռոմանսիադա» երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային մրցույթում։ Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում կայացած «Հայկական Ռոմանսիադա» տարածաշրջանային մրցույթի ընթացքում նրան հաջողվեց հաղթել «Գրան պրի» անվանակարգում։
Դրվագ «Հայկական Ռոմանսիադա» մրցույթից
Այս տարի մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր երաժշտական հաստատությունների ավելի քան 20 կատարողներ։ Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և հայկական ռոմանսի կատարման տարբեր ոճեր՝ ակադեմիականից մինչև ժամանակակից։
Մրցութային փուլերի հաղթող ճանաչվեցին Սեդա Պետրոսյանը, Սոֆյա Սիմոնյանը և Դավիթ Խաչատրյանը (III տեղ), Ռիտա Պետրոսյանը և Արամ Խաչատրյանը (II տեղ), Մարգարիտա Սարգսյանը և Հեղինե Խաչատրյանը (I տեղ):
1 / 6

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի մասնակիցներից

2 / 6

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի մասնակիցներից

3 / 6

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի մասնակիցներից

4 / 6

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի մասնակիցներից

5 / 6

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի մասնակիցներից

6 / 6

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի մասնակիցներից

«Վստահ եմ, որ Վիկտորյան արժանիորեն կներկայացնի Հայաստանը և ցույց կտա, թե ինչպես են հայերը կարողանում երգել ռուսական ռոմանս»,– նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյան
Նշենք, որ առաջին անգամ «Ռոմանսիադա» մրցույթը կազմակերպվել է 2020-ին։ Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը 1996-ին ստեղծվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Պրեոբրաժենսկայան։
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գալինա Պրեոբրաժենսկայա
Հայաստանում երրորդ անգամ անցկացվող ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթն անց է կացվում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի, ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
«Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյան
Մրցույթի նպատակն է որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։
1 / 3

ՀՀ–ում Ռուսաստանի Դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ հյուրեր հետևում են «Հայկական Ռոմանսիադա» մրցույթին

2 / 3

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթը

3 / 3

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթը