Սուրեն Պապիկյանը հայր է դարձել. լուսանկար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կնոջ հետ այցելել է Եռաբլուր . Արխիվային լուսանկար
Դստեր անունը Պապիկյանը Նռանե է դրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ծնվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջին զավակը` դստրիկը։ Այս մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուքի իր էջում` լուսանկար հրապարակելով։
Նա տեղեկացրել է, որ երեխային անվանակոչել են Նռանե։
«Նռանե Սուրենի Պապիկյան։ Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»,–գրել է Պապիկյանը:
Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 22–ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել էր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքը։ Արմինե Մուրադյանը Պապիկյանի խոսնակն է եղել նրա` ՏԿԵՆ եղած ժամանակ։ Պսակադրությունը կատարվել էր Գեղարդի վանքում։