Սևանա լճի մակարդակը կրկին նվազել է

Սևանա լիճ
Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.38մ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Այս ցուցանիշը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5 սմ-ով»,– ասված է հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ կազմել է 165.063 մլն մ³:
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.522 մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ՝ 157.553 մլն մ³:
Գործադիրը չի կատարել Սևանի ափամերձ տարածքների մաքրման` բյուջեով հաստատված ծրագիրը