Սև ծովի անվտանգության միջանցքով երթևեկությունը դադարեցվել է. ՌԴ ՊՆ

ՌԴ–ն` որպես համաձայնագրերի հիմնական մասնակից, ոչ թե դուրս է գալիս դրանցից, այլ կասեցնում է դրանց գործողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սև ծովի անվտանգության միջանցքով երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մինչ կպարզվի հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլում ռազմանավերի և քաղաքացիական նավերի դեմ Ուկրաինայի իրականացրած ահաբեկչական գործողությունների հետ կապված իրավիճակը, անվտանգության միջանցքով երթևեկությունը կասեցվել է», – նշել են գերատեսչությունում։
Նախարարությունում հայտարարել են, որ անվտանգության միջանցքով նավերի երթևեկություն անթույլատրելի է, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունն ու ուկրաինական զորքերի հրամանատարությունն այն օգտագործում է ՌԴ–ի դեմ ռազմական գործողություններ վարելու համար։
Նշվում է, որ ստեղծված պայմաններում խոսք անգամ լինել չի կարող տվյալ ուղղությամբ ցանկացած օբյեկտի անվտանգության երաշխիքների մասին, քանի դեռ Ուկրաինան լրացուցիչ պարտավորություններ չի ստանձնել առ այն, որ տվյալ երթուղին չի օգտագործելու ռազմական նպատակներով։
ՊՆ–ն ընդգծել է, որ ՌԴ–ն` որպես համաձայնագրերի հիմնական մասնակից, ոչ թե դուրս է գալիս դրանցից, այլ կասեցնում է դրանց գործողությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին Կիևը ահաբեկչական հարձակում է գործել Սևաստոպոլի տեղակայման կետերի արտաքին և ներքին խարսխակայաններում գտնվող Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով` ահաբեկչական գործողության նախապատրաստումն ու ծովային գործողությունների Ուկրաինայի 73-րդ հատուկ կենտրոնի զինծառայողների ուսուցումն իրականացվել է բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ։
Ուկրաինան մտադիր է «կեղտոտ ռումբ» կիրառել ու մեղքը բարդել Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ