Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թեհրան

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետի այցն իրականացվում է Իրանի նախագահի պաշտոնական հրավերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թեհրան, տեղեկանում ենք իրանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ ՀՀ վարչապետի այցն իրականացվում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում։ Ի դեպ, Փաշինյանն Իրանում աշխատանքային այցով 2021-ի օգոստոսին էր եղել։