Իրանի ԱԳՆ-ն անօրինական է համարել ԻՀՊԿ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ)
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի և ԵՄ այլ երկրների իշխանությունները ուշադրություն կդարձնեն Թեհրանի նկատմամբ իրենց ապակառուցողական գործողությունների արդյունքին և չեն զոհաբերի իրենց շահերը հանուն անցողիկ քաղաքական օգուտների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Իրանական կողմն անօրինական է համարում Եվրոպական միության, մասնավորապես Գերմանիայի որոշումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Աննա Լենա Բերբերն ասել էր, որ Բեռլինն ու Եվրամիությունը փնտրում են իրանական ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ուղիներ:
«ԻՀՊԿ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Գերմանիայի իշխանությունների հայտարարություններն Իրանի նկատմամբ այդ երկրների անպատասխանատու գործողությունների շարունակությունն են», - նշել է Կանանին:
Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ - ն Իրանի պաշտոնական ռազմական մարմինն է։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Գերմանիայի և Եվրոպայի այլ երկրների կառավարություններն ուշադրություն կդարձնեն Թեհրանի նկատմամբ իրենց ապակառուցողական գործողությունների արդյունքին և չեն զոհաբերի իրենց շահերն անցողիկ քաղաքական օգուտներին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ նշել էր, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կառուցումը, ինչպես միշտ, անթույլատրելի է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով: