Հնդկաստանում կախովի կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստան. շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Կամրջի փլուզման պահին դրա վրա ավելի քան 500 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով առնվազն 141 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հաղորդում է NDTV-ն:
Պաշտոնյաների խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է լուրջ վնասվածքներով։
Ընդհանուր առմամբ 177 քաղաքացու է հաջողվել փրկել։
Ավելի քան 140 տարի առաջ կառուցված Մաչխու ամբարտակի կամուրջը, որը գտնվում է Մորբի քաղաքի մոտ, փակվել է վերջին երկու տարիների ընթացքում և վերակառուցումից հետո բացվել էր ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին:
Իշխանության տվյալներով՝ կամրջի փլուզման պահին դրա վրա ավելի քան 500 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ։ Հաղորդվում է, որ կամրջի փլուզումից հետո ավելի քան 350 մարդ ջրի մեջ է հայտնվել։ Hindu պարբերականի տվյալներով՝ կամուրջը վերանորոգվել է մասնավոր ընկերության կողմից և բացվել է առանց համապատասխանության հավաստագրի։
Կամուրջի փլուզումից հետո փրկարարական գործողություն է սկսվել, դեպքի վայր են ժամանել Ազգային աղետների արձագանքման հինգ խմբեր, ավելի ուշ փրկարարներին միացել են բանակի, նավատորմի ու ռազմաօդային ուժերի ծառայողները: