ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն մեր հսկողության տակ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Փաշինյանը նշում է, որ Երևանը խիստ շահագրգռված է հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:
«Հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է գտնվեն ՀՀ լիակատար վերահսկողության տակ և շահագործվեն հայկական օրենսդրության համաձայն: Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը խիստ հետաքրքրված է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և ցանկացած պահի պատրաստ է գնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններ 9-րդ կետին համապատասխան նախատեսված որոշումների կատարմանը:
Հավելենք, որ երկկողմ հանդիպումից հետո կայանալու է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը։