ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցը քննարկել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Նշենք, որ Փալյանը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա:
«Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-ասել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
Հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը
© Photo : official site of the Parliament of RA
Հիշեցնենք, որ Փայլանի հետ հանդիպել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։