Գնել Սանոսյանն Իրանում է, իսկ Տիգրան Խաչատրյանը հաջորդ շաբաթ կմեկնի այնտեղ

Գնել Սանոսյանն աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
«ԻԻՀ-ում նախատեսված են մի շարք հանդիպումներ»,–ասված է գրառման մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նոյեմբերի 7-9-ը Իրան կգործուղվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։ Նրանք երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով են Իրան գնում։