Երգչուհի Ադելի համերգի տոմսերի գները համաշխարհային ռեկորդ են սահմանել

Ադել
Նրանք, ովքեր ցանկանում են Ադելին լսել առաջին շարքից, ստիպված կլինեն կլորիկ գումար վճարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ բրիտանացի երգչուհի Ադելի համերգի տոմսերի արժեքը հասել է 40 հազար ֆունտ ստեռլինգի, ինչը բացարձակ ռեկորդ է փոփ աստղերի ելույթների համար։ Տեղեկությունը հայտնում է The Mirror–ը։
Սակայն նման մեծ գումար կվճարեն միայն այն երկրպագուները, որոնք պատրաստ են իրենց կուռքին լսել և տեսնել առաջին շարքից։ Վերջին շարքերի տոմսերի արժեքը մոտ 579 ֆունտ ստեռլինգ է։
Նշվում է, որ Ադելի համերգի տոմսերի արժեքը գերազանցում է նույնիսկ այնպիսի աստղերի համերգների գները, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Ռոդ Ստյուարտը և Ջենիֆեր Լոպեսը։
PRrppd ամերիկյան մարկետինգային ընկերության ներկայացուցիչ Բրոդի Կուպերն ասել է, որ սա Լաս Վեգաս–Սթրիփի (փողոց) պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։
Ադելը խոշոր հիփոթեք է վերցրել Սիլվեստեր Ստալոնեի առանձնատունը գնելու համար