Էներգոդարի արդյունաբերական գոտին գնդակոծվել է. Ռոգով

Տուժածների և վնասվածքների մասին դեռ տեղեկություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Էներգոդարի արդյունաբերական գոտին։ Տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։
«Զելենսկու գրոհայինները սկսել են գնդակոծել Էներգոդարը։ Նախնական տեղեկություններով՝ արդյունաբերական գոտու տարածքում արդեն առնվազն երեք հարված է եղել», - գրել է Ռոգովն իր Telegram ալիքում։
Այս պահին տուժածների և վնասների մասին տեղեկություն չկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 249-րդ օրը։