Բլինկենը հեռախոսային բանակցություններ է վարել Վանգ Յիի հետ

ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է հաղորդակցության ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը, դրա ազդեցությունը գլոբալ անվտանգության և տնտեսական կայունության վրա:
Բլինկենն ուշադրություն է դարձրել Հայիթիում հումանիտար և անվտանգայինիրավիճակի վատթարացմանը, ինչպես նաև Հայիթիի ժողովրդին աջակցելու համար հետագա համակարգված գործողությունների անհրաժեշտությանը: