Ասուլիս. «Ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացները Հայաստանում»

Վիգեն Հակոբյան
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի ասուլիսը։
Sputnik
Հայաստանում վերջին քաղաքական շաբաթը բավական բուռն անցավ՝ Լազարյան ակումբի նիստը` առանց Կոնստանտին Զատուլինի, Համաշխարհային հայկական գագաթնաժողովը` առանց Ռուսաստանի հայերի միության և ՀՅԴ ներկայացուցիչների, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Սոչիում։
Վերջին իրադարձությունների լույսի ներքո ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացները Հայաստանում, ինչպիսի՞ն են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները տեսանելի ապագայում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նոյեմբերի 1-ին՝ ժամը 12: 00-ին, այս հարցերի շուրջ կխոսի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։