Ամեն 10-15 տարին մեկ հավաքական Արևմուտքը թալանում է զարգացող երկրներին. ՄՄՀՊԻ պրոֆեսոր

Անկախ ճգնաժամային երևույթներից, արևմտյան երկրներին հաջողվում է մնալ ջրի երեսին։ Ինչպես նշում է փորձագետը, նման «հաջողության» պատճառը բավական «տխուր է» զարգացող երկրների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհաքաղաքական կատակլիզմները պատրվակ են զարգացող երկրներից հօգուտ հավաքական Արևմուտքի ռեսուրսներ կորզելու համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրնում կայացած «Ռուսաստանի դերն ու ԵԱՏՄ գործընկերության ձևաչափերը նոր աշխարհակարգի կայացման գործում» թեմայով տեսակամրջի ընթացքում նման կարծիք հայտնեց ՌԳԱ թղթակից անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ռուսերեն հապավումը՝ ՄԳԻՄՕ) պրոֆեսոր Ալեքսեյ Կուզնեցովը։
ՄՄՀՊԻ–ի պրոֆեսորի խոսքով` վերջին 50 տարվա ընթացքում աշխարհում հետաաքրքիր պատկեր է նկատվում. արևմտյան երկրներին հաջողվում է ջրի երեսին մնալ` անկախ Եվրոպայում և Ամերիկայում տեղի ունեցող ճգնաժամային երևույթներից։ Փորձագետի կարծիքով` դա բավական «տխուր» բացատրություն ունի զարգացող երկրների համար։
«Թալանվում են զարգացող երկրները։ 10-15 տարին մեկ աշխարհաքաղաքական կատակլիզմների օգնությամբ հօգուտ հավաքական Արևմուտքի երկրների ավելի քան 1 տրիլիոն դոլար է վերցվում», – համոզված է Կուզնեցովը։
Նա նշեց, որ առաջին անգամ նման բան է եղել ԽՍՀՄ փլուզման ժամանակ, երկրորդ անգամ դա տեղի ունեցավ «Արաբական գարնան» ֆոնին և երրորդ անգամ արդեն մեր օրերում, երբ թալանեցին Ուկրաինան և պատժամիջոցների տեսքով` Ռուսաստանը։
«Միջազգային մրցունակ պայքարի մեջ մտնելով` պետք է հաշվի առնել, որ այսօրվա բազմաբևեռության ձգտող աշխարհում գլոբալիզացիային փոխարինելու է գալիս տարածաշրջանայնացումը (ռեգիոնալիզացիան)։ Հետևաբար, որքան ավելի մեծ սպառման շուկաներ և որքան ավելի սերտ փոխգործակցություն ունեք մակրոտարածաշրջանների շրջանակում, այնքան ավելի մրցունակ եք լինում համաշխարհային ասպարեզում»,– ասում է տնտեսական գիտությունների դոկտորը։
Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ԵԱՏՄ–ից մինչև 7 % տնտեսական օգուտ ունենալ
Նա որպես օրինակ է բերում իբերոամերիկյան տարածաշրջանը, որտեղ գերակշռում են իսպանական, պորտուգալական և լատինաամերիկյան ընկերությունները։ Տարածաշրջանում գրեթե փակ է անմիջական օտարերկրյա ներդրումների հասանելիությունն ԱՄՆ–ից, Ռուսաստանից և Չինաստանից, նույնիսկ անկախ նրանից, որ այդ երկրները մեծ թվով դաշնակիցներ ունեն Լատինական Ամերիկայում։
«Խելամիտ կլիներ, որ մենք ևս նման մի բան ստեղծեինք մեծ Եվրասիայի տարածքում։ ԵԱՏՄ բոլոր երկրների խնդիրն է` փորձել մեծ եվրասիական տարածք զարգացնել։ Այս հարցում մեզ համար շատ ավելի դժվար կլինի, քանի որ և՛ չինացիներն են ցանկանում նույնն անել («Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն), և՛ Թուրքիան, որը փորձում է զարգացնել թյուրքական տարածքը։ Հավանաբար կցանկանար անել նաև Իրանը, եթե ավելի շատ ուժեր ունենար», – ընդգծեց Կուզնեցովը։
Փորձագետը համոզված է, որ եվրասիական տարածքը չպետք է սահմանափակվի միայն հետխորհրդային սահմաններով։
«Պետք չէ մերժել ԵԱՏՄ–ին յուրաքանչյուր երկրի ինտեգրման հնարավորությունը, երկրի, որը պատրաստակամություն կհայտնի աշխատելու ի բարօրություն ողջ եվրասիական տարածքի զարգացման»,– ասել է ՌԳԱ թղթակից–անդամը։
Նա կարծում է, որ քանի որ Ռուսաստանը ԵԱՏՄ–ում առանցքային դեր է խաղում, մեծ է հավանականությունը, որ ապագայում այս կառույցին կմիանան նաև Իրանը և Մոնղոլիան։
Հավելենք, որ ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Ռուսաստանը կառաջարկի ԵԱՏՄ-ի ներսում ընդլայնել առևտուրն ազգային արժույթներով