ԱԻՆ–ը պատրաստվում է ոչնչացնել «Նաիրիտի» թունավոր թափոնները. աշխատակազմի ղեկավար

Գործարանում քիմիական նյութերի խնդիրը ցանկանում են լուծել դրանք ոչնչացնելով, այլ ոչ թե արտադրությունը վերագործարկելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստվում է ոչնչացնել «Նաիրիտ» գործարանի քիմիական նյութերը։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը։
ԱԻՆ–ը չի կատարել «Նաիրիտի» անվտանգությունն ապահովող ծրագիրը. նախարարը խոսեց բացթողումներից
Նախարարությունն արդեն իսկ Ֆինանսների նախարարություն դիմում է ներկայացրել, որպեսզի 35 քիմիական նյութ ոչնչացնելու համար միջոցներ տրամադրվեն։ Դրանց պաշարները պահվում են գործարանում։ 34 նյութ կարելի է ոչնչացնել հայտնի մեթոդներով, սակայն հայտնի չէ, թե «լաքեթինոլ» անվամբ նյութից ինչպես կարելի է ազատվել։ Նշվել է, որ նման տեխնոլոգիայի չեն տիրապետում անգամ արտասահմանյան մասնագետները, դրա համար ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) է պետք։
«Հայաստանցի գիտնականները զբաղվում են լաքեթինոլի ոչնչացման տարբերակ գտնելու հարցով, այդ խնդրով դիմել ենք նաև միջազգային տարբեր կազմակերպություների։ Լաքեթինոլի ինքնայրումը պայթյուն կարող է առաջացնել»,– ասաց Միրզախանյանը։
Իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ պետությունը պետք է մի քանի տասնյակ մարդ պահի, որոնք պատասխանատու են վտանգավոր նյութերի պահպանման պայմանների համար։
«Նաիրիտի» վտանգավոր քիմիական նյութերն անտերության են մատնված. գործարանը լրիվ կործանո՞ւմ են
Նրանք, մասնավորապես, հետևում են, որ քիմիական նյութերը չբռնկվեն կամ չպայթեն +32–ից բարձր ջերմաստիճանում։