ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի ցանկությունը՝ լսելու Ռուսաստանի մտահոգությունները, այդ թվում՝ անվտանգությանը վերաբերող, կարող էր հարթակ դառնալ երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին։» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Միացյալ Նահանգների ցանկությունը՝ լսելու մեր մտահոգությունները, այսինքն՝ փաստացի Միացյալ Նահանգների ցանկությունը՝ վերադառնալ դեկտեմբեր-հունվար ամիսներին և հարցնել՝ միգուցե մեզ համար հարմար չէ այն ամենը, ինչ առաջարկում են ռուսները, բայց միգուցե արժե բանակցությունների սեղան նստել։ Նկատի ունեմ փաստաթղթերի նախագծերը, որոնք փոխանցվել են և՛ Բրյուսել, և Վաշինգտոն», - ասել է նա։
Ավելի վաղ ռուսական կողմը ԱՄՆ-ին էր փոխանցել իր առաջարկները՝ կապված անվտանգության երաշխիքների տրամադրման հետ։