Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի, հայտնաբերվել են 2-ը

Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են 13-ամյա Ռ․ Ս․-ին և 52-ամյա Ա․ Մ․-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․)․ Կ․ Ս․-ի որոնողական աշխատանքները շարունակվում են: