ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Նարեկ գյուղի սարերում կորած երրորդ քաղաքացին հայտնաբերվել է, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել էին Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․)։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11։10-ի սահմաններում Կ․ Ս․-ն հայտնաբերվել է։