«Միայն ուժեղն է խաղաղության ձեռք մեկնում»․ Պեսկովը՝ Արևմուտքի հետ բանակցությունների մասին

Դմիտրի Պեսկով
Պեսկովի խոսքով՝ Արեևմուտքում պետք է հասկանան բանակցություններին ռուսական կողմի պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Վալդայի համաժողովում շատ կարևոր է, նա անընդհատ խոսում է բանակցային գործընթացի պատրաստակամության մասին, և Արևմուտքում պետք է դա իմանան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։
Պեսկովը նշել է, որ երկխոսության պատրաստակամությունը թուլություն չէ, այլ ուժեղ դիրքորոշում:
Եթե կլինեն իրատեսական առաջարկներ. Լավրովը` ՌԴ–ի և Արևմուտքի երկխոսության մասին
«Նախագահն անընդհատ ասում է, որ ինքը բաց է բանակցային գործընթացի համար, այսինքն՝ միշտ ավելի լավ է հասնել սեփական շահերին՝ ապահովելով սեփական անվտանգությունը, բանակցությունների սեղանի շուրջ․.. Պատրաստ են, պատրաստ չեն, բայց Արևմուտքում պետք է դա իմանան, պետք է դա լսեն։ Անկախ նրանից, թե ինչպես են դա ընկալում, նրանք իրավիճակը տեսնում են դե ֆակտո, դե ֆակտո իրավիճակը ոչ մի կերպ չի խոսում և չի կարող խոսել մեր թուլության մասին։ Բայց հենց խաղաղության ու բանակցությունների ձեռք մեկնել կարող է իրեն թույլ տալ միայն ուժեղ մարդը», - ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո կարող է հասկանալ կյանքի ռուսական տեսլականը և վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ և այժմ պարտավոր է տեսնել «կարմիր գծերը»։
«Վաշինգտոնում չէին կարող ասել՝ «Վաու, մեծն Պուտին», ապրիորի չէին կարող։ Բայց այն, որ նրանք նստելու-մտածելու են, կարդալու և վերընթերցելու և վերլուծելու են, 100% է: Համենայնդեպս, նրանք հասկանում են կյանքի մեր ռուսական տեսլականը, մեր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ, ու նրանք պարզապես տեսնում են, պարտավոր են տեսնել՝ որտեղ են այդ կարմիր գծերը ու ինչու են դրանք ձևավորվել», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 248-րդ օրը։